Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արևիկ համայնքի նոր բնակեցված թաղամասի 60 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

03.06.2020

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում բնական գազից օգտվելու հնարավորություն կընձեռվի նաև Արևիկ համայնքի նոր բնակեցված թաղամասի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 28-րդ և 30-րդ փողոցների բնակիչներին:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 703 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը կազմում է 50%` 11 մլն 351 հազարական դրամ:

Արևիկում 2019 գծմ երկարությամբ գազատարի կառուցման ծրագրով համայնքապետարանը նպատակ ունի օժանդակելու շահառու հանդիսացող 60 տնտեսության կողմից բնակարանների ջեռուցման, ջերմատների շահագործման, կենցաղային ամենատարբեր խնդիրների լուծման նպատակով էլեկտրաէներգիայի անհամեմատ մեծ ծախսերի կրճատմանը` բնակիչների խնայողությունները հասցնելով 30%-ի :

Ծրագրի արդյունքում, բացի այն, որ կլուծվեն բնակչության կենցաղային խնդիրներն ու կբարելավվեն բնակկոմունալ պայմանները, նաև միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով հնարավորություն կստեղծվի արտադրական և ֆերմերային տնտեսությունների գործունեության կազմակերպման համար:

Նախատեսված աշխատանքների իրականացման փուլում համայնքում կստեղծվի 10-ը ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49