Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվեն 10-ը հակակարկտային կայան

04.06.2020

Սարդարապատ համայնքում կապահովվի շուրջ 1000.0 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվեն 10-ը հակակարկտային կայան:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն 100 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 40% է` 8 մլն 40 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 60%` 12 մլն 60 հազար դրամ:

Յուրաքանչյուր համայնքի տնտեսության առաջնային և ամենախոցելի ոլորտներից մեկը համարվում է գյուղատնտեսությունը, որի զարգացման համար զգալի ժամանակ և ներդրումներ են պահանջվում, և այդ ամենը կարող է ոչնչանալ բնական աղետի հետևանքով՝ մեծ վնաս հասցնելով գյուղացիներին:

Ավելի քան 1000 գյուղացիական տնտեսության համար վերը նշված ռիսկերը մեղմելու, բարձրորակ գյուղմթերք արտադրելու և ֆերմերների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով էլ Սարդարապատում կիրականացվի հակակարկտային կայանների տեղադրման սուբվենցիոն ծրագիրը, որի իրականացման փուլում կստեղծվի 10-ը ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20