Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հետևել է Երևանյան փողոցի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածում մեկնարկած կապիտալ նորոգման աշխատանքներին

08.06.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի և ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուների հետ այսօր հետևել է Երևանյան փողոցի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածում երեկ մեկնարկած կապիտալ նորոգման աշխատանքներին:

Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: 983.4 մլն դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի շրջանակում նորոգվելու են երթևեկամասը, մայթերը, փոխվելու են եզրաքարերը, կառուցվելու է ամբողջովին նոր անձրևատար կոյուղի:

Կապալառու ընկերության պատասխանատուի հետ զրույցում մարզպետն ընդգծել է ճանապարհաշինության ողջ գործընթացում բարձր որակական չափանիշներով աշխատանքի ապահովման կարևորությունը և սահմանված ժամկետում դրանք ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթանում է ինտենսիվ երթևեկության պայմաններում, աշխատանքների կազմակերպման գործընթացում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է նաև անվտանգության կանոնների պատշաճ ապահովումը:

Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ մարզպետն այնուհետև այցելել է Արմավիրից Նորապատ տանող` Երևանյան փողոցը շրջանցող ճանապարհահատված, որն արդեն հարթեցվում է Երևանյան փողոցի ֆրեզավորած ասֆալտի շերտով:

Հավելենք, որ մարզպետ-քաղաքապետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Երևանյան փողոցի ֆրեզավորած ասֆալտով կհարթեցվեն նաև Արմավիր քաղաքի Աբովյան փողոցից դեպի 108 թաղամաս և Մանկավարժական քոլեջ տանող ճանապարհները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49