Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մոդուլային դպրոց` Արգինա համայնքում

09.06.2020

«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակում Արգինա համայնքում մոդուլային դպրոց կկառուցվի:

Կրթական հաստատությունը կկառուցվի գործող դպրոցի հարևանությամբ և շահագործման կհանձնվի 2021 թվականին: Ծրագիրը կիրականացվի պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Կրթօջախը նախատեսված է մինչև 100 երեխայի համար: Դպրոցի մոդելն ու էսքիզը հիմնված է անվտանգության, ներառականության և էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։

Նշենք, որ Արգինայի միջնակարգ դպրոցը 2019-2020 ուսումնական տարում ունեցել է 61 աշակերտ: Դպրոցի տնօրենի հավաստմամբ` առաջիկա վեց տարում նախատեսվում է աշակերտների թվի շուրջ 30%-ով ավելացում:

Մրցույթային գործընթացին վերաբերող մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով` https://www.armeps.am/epps/home.do :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49