Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

11.06.2020

Մինչ «Հետք» լրատվականի կողմից «Սարդարապատի ավագանին անհատույց, 99 տարով, խորքային հոր և ենթակայան է հատկացրել համայնքապետի որդուն» հոդվածի հրապարակումը` ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ղեկավարի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ 161 գրությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարան ներկայացված համայնքի ավագանու 2020 թվականի մայիսի 27-ի որոշումները մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից ուսումնասիրվել են, որի արդյունքում թիվ 12-Ա որոշման վերաբերյալ, հաշվի առնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, համաձայն որի` գույքի նկատմամբ այլ գույքային իրավունք չի կարող գրանցվել, եթե գրանցված չէ տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, առաջարկվել է հրավիրել համայնքի ավագանու արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ավագանու 2020 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի սեփականություն հանդիսացող 100 ԿՎՏ հզորությամբ Ե-5220 և Ե-7478 ենթակայանները և արտեզյան հորերը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 12-Ա որոշումն անվավեր ճանաչելու հարցը, քանի որ համայնքի վարչական տարածքում գտնվող նշված ենթակայանների և արտեզյան հորերի նկատմամբ գույքային իրավունք դեռևս գրանցված չէ:

Համայնքի ղեկավարին առաջարկվել է նշված գույքն օգտագործման տրամադրելու հարցին անդրադառնալ համայնքի սեփականության իրավունքը նշված գույքերի նկատմամբ գրանցելուց հետո միայն:

Միաժամանակ տեղեկացնենք, որ Սարդարապատ համայնքի ավագանու` սույն թվականի հունիսի 15-ին նախատեսված արտահերթ նիստի օրակարգային երկրորդ հարցը վերաբերում է համայնքի ավագանու 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 12-Ա որոշումն անվավեր ճանաչելուն:

Մտահոգիչ համարելով Արմավիրի մարզի մի շարք համայնքներում նմանօրինակ դրսևորումները` ՏԻՄ-երի մեր գործընկերներին կրկին առաջարկում ենք հրապարակային սակարկությունների կամ սակարկությունների` աճուրդի (մրցույթի) կազմակերպման գործընթացում բացառապես առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու դրա կիրարկումն ապահովող միջոցառումներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57