Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էջմիածին քաղաքի կենտրոնական համարվող երկու փողոցի ասֆալտբետոնե ծածկը կհիմնանորոգվի

12.06.2020

Էջմիածին քաղաքի կենտրոնական համարվող Սպանդարյան և Կամո փողոցների ասֆալտբետոնե ծածկը կհիմնանորոգվի. լուծում կստանա համայնքի համար առաջնային համարվող խնդիրներից ևս մեկը:

Նշված փողոցները կհիմնանորոգվեն սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն 305 մլն 885 հազ. դրամ է: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կկազմի 45%` 137 մլն 648.25 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 168 մլն 236.75 հազ. դրամ:

Ծրագրում ներառված Սպանդարյան փողոցի ասֆալտապատվող հատվածի մակերեսը 9680 քմ է, իսկ Կամո փողոցինը` 9456 քմ: Փոխարինվող եզրաքարերի երկարությունն էլ 2828 մ է, իսկ անձրևաջրերի հեռացման հեղեղատար կոյուղունը` 2069 մ:

Ծրագրի իրականացման արդյունքում Էջմիածինը կունենա հիմնովին ասֆալտապատված, վերականգնված անձրևատար կոյուղով և եզրաքարերով ճանապարհահատված, որը կհամապատասխանի միջազգային նորմերին և անվտանգ երթևեկ կապահովի հետիոտների ու վարորդների համար:

Նշված փողոցների հիմնանորոգման ընթացքում կստեղծվի 10-12 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:44:21