Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով կապահովվի Ոսկեհատ համայնքի հանդիսությունների սրահի ներքին հարդարումը և բակի բարեկարգումը

29.06.2020

Սուբվենցիոն ծրագրով կապահովվի Ոսկեհատ համայնքի հանդիսությունների սրահի ներքին հարդարումը և բակի բարեկարգումը. համայնքն այսուհետ կունենա տարբեր միջոցառումներ իրականցկացնելու համար նախատեսված հարմարավետ շինություն:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 45 մլն 163.11 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 13 մլն 548.93 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 31 մլն 614.18 հազ. դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կվերանորոգվի 2019 թվականին կառուցված հանդիսությունների սրահը, այն կապահովվի ջեռուցման և ջրամատակարարման համակարգերով, էլեկտրաէներգիայով, իսկ բակը կհարթեցվի և կսալիկապատվի:

Շինաշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 12 ժամանակավոր, իսկ ավարտին` 8 հիմնական աշխատատեղ:

Ծրագրի շահառուների թիվը 3400 է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15