Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կասֆալտապատվի Խորոնք համայնքի Մովսես Խորենացու անվան թաղամասի գլխավոր փողոցը

29.06.2020

Կասֆալտապատվի Խորոնք համայնքի Մովսես Խորենացու անվան թաղամասի գլխավոր փողոցը. անվտանգ ու հարմարավետ երթևեկ կապահովվի հետիոտների ու վարորդների համար:

Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 61 մլն 503.6 հազ. դրամ: ՀՀ պետական բյուջեից ծրագրի համար տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 27 մլն 676.6 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 33 մլն 827 հազ. դրամ:

 Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կասֆալտապատվի 1460 մ ճանապարհ, կիրականացվի երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում, ինչը կնպաստի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը և կապահովի հարմարավետ տեղաշարժ՝ շուրջ 12.402 շահառուի համար:

Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 14 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37