Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգավանդ համայնքում հակակարկտային երկու կայան կկառուցվի

03.07.2020

Արգավանդ համայնքում հակակարկտային երկու կայան կկառուցվի, բացի այդ, կտեղադրվեն արևային համակարգեր և փողոցները կապահովվեն լուսավորությամբ:

Հակակարկտային կայանների կառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 500 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 40% է` 3 մլն 400 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60%` 5 մլն 100 հազ. դրամ:

Հակակարկտային կայանների տեղադրմամբ համայնքում կապահովվի ևս 300 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում` նպաստելով գյուղատնտեսության ոլորտում առկա ռիսկերի մեղմմանը. միայն վերջին մեկ տարում Արգավանդում կարկուտից գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվել է 602 մլն դրամ:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ կավելանա շահառու հանդիսացող ավելի քան 120 գյուղացիական տնտեսության եկամտաբերությունը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի վարել պակաս ռիսկային գյուղատնտեսություն և ավելացնել մշակովի հողատարածքները:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով էլ Արգավանդում նախատեսված է 27 մլն 385.8 հազ. դրամ ընդհանուր արժեքով իրականացնել արևային կայանների տեղադրում և փողոցների լուսավորության ապահովում` պետություն-համայնք հավասար համաֆինանսավորմամբ:

Համայնքում անխափան լուսավորություն ունենալու, համայնքային կյանքն ակտիվացնելու և անվտանգ դարձնելու համար կանցկացվեն սենսորային համակարգով գործող արևային լեդ լուսարձակներ: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում 10-ը կմ ընհանուր երկարությամբ փողոցներում կտեղադրվի 100 հենասյուն և 223 արևային լեդ լուսարձակ:

Երկու ծրագրերի իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 30 ժամանակավոր աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49