Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կվերանորոգվի Առատաշեն համայնքի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը

09.07.2020

Կվերանորոգվի Առատաշեն համայնքի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը. հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախող առատաշենցի փոքրիկների թիվը կավելանա 40-ով:

Մանկապարտեզի մասնաշենքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 887.08 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 13 մլն 443.54 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 13 մլն 443.54 հազ. դրամ:

Ծրագրով նախատեսվում է տանիքի ամբողջական վերանորոգում, պատուհանների, դռների փոխարինում, առաջին և երկրորդ հարկերի վերակառուցում, բաց պատշգամբի վերանորոգում, լուսավորության, կոյուղու ջրագծերի և ջեռուցման համակարգի անցկացում:

Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 15 ժամանակավոր, իսկ ավարտին՝ 12 հիմնական աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57