Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

30 տարի տևած դադարից հետո սահմանամերձ Բագարան համայնքը կրկին կապահովվի խմելաջրով

10.07.2020

30 տարի տևած դադարից հետո սահմանամերձ Բագարան համայնքը կրկին կապահովվի խմելաջրով. բագարանցիներն այլևս ստիպված չեն լինի խմելու ջրի կարիքը հոգալ համայնքից ավելի քան 1 կմ հեռավորության վրա գտնվող բնական աղբյուրներից:

Համայնքում խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝ 2020-2021 թվականների ընթացքում: Առաջին փուլն ընդգրկում է աղբյուրակապի և դրանից սնուցվող ջրագծի, իսկ երկրորդը՝ ջրամատակարարման ցանցի և մուտքագծերի կառուցումը:

Ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագրի 1-ին փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 106 մլն 486.35 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 74 մլն 540.445 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 31 մլն 945.905 հազ. դրամ:

Ջրամատակարարման համակարգի կառուցմամբ շուրջ 160 տնտեսություն կապահովվի որակյալ, սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան խմելաջրով, իսկ գյուղը կունենա ինքնահոս ջրամատակարարման ցանց և ջրատար:

Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր և 1 հիմնական աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15