Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պտղունքում դպրոցի կառուցման ծրագիրն այլևս իրականություն է

15.07.2020

Պտղունքում դպրոցի կառուցման ծրագիրն այլևս իրականություն է. հայտարարվել է «Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման շինարարական աշխատանքների գնման մրցույթը:

Արդեն 15 տարի վթարային համարվող դպրոցը շահագործման է հանձնվել 1948 թվականին և երբևէ չի վերանորոգվել։ Այս տարիներին կրթօջախում ուսումնական գործընթացն իրականացվել է ծայրահեղ վատ շենքային պայմաններում` զրկված սանիտարահիգիենիկ տարրական ապահովվածությունից, ջեռուցման և ջրամատակարարման հնարավորությունից: Պտղունք համայնքի համար գերակա հանդիսացող այս խնդիրը տարիներ շարունակ ներկայացվել է պատկան գերատեսչություններին` մնալով անլուծելի:

Սակայն 2018 թվականին դպրոցի կառոցման հարցը վերանայվել է նոր իշխանությունների և մարզային ղեկավարության կողմից, և արդեն Կառավարության` 2018 թվականի դեկտեմբեր ամսին ընդունած որոշմամբ մարզի 5 դպրոց, այդ թվում` «Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ն, ընդգրկվել է սեյսմիկ անվտանգության առումով խոցելի հանրապետության 26 գերակա դպրոցի ցանկում` Ասիական բանկի ծրագրով, դրանց վերակառուցման կամ նորերի կառուցման պայմանով:

Մինչ ծրագրի իրագործումը, ելնելով ուսուցչական կազմի և աշակերտների անվտանգության ապահովման նկատառումներից, մարզպետ Համբարձում Մաթևոսյանի միջնորդությամբ 2019 թվականի նոյեմբեր ամսից կրթօջախի աշակերտները և ուսուցչական կազմը տեղափոխվել են Վաղարշապատի մանկավարժահոգեբանական կենտրոն: Այստեղ հատկացված բարեկարգ տարածքում ուսումնական գործընթացը կշարունակվի իրականացվել մինչև Պտղունքի դպրոցի կառուցման ավարտը:

Իսկ դպրոցը կառուցվելու է 240 աշակերտի համար: Այն լինելու է երկհարկանի` 2981 քմ ընդհանուր մակերեսով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08