Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրգաշատ համայնքի չորս սուբվենցիոն ծրագրերից մեկով շինաշխատանքները մեկնարկել են

16.07.2020

Մրգաշատ համայնքի չորս սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված շինաշխատանքներն արդեն մեկնարկել են. փոխվում է երաժշտական դպրոցի տանիքը:

Մրգաշատի երաժշտական դպրոցի տանիքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7 մլն 195.11 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 2 մլն 158.53 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 5 մլն 036.58 հազար դրամ:

Ծրագրի իրականացմամբ կապահովվի շենքի շահագործման երկարատևությունը և անվտանգ գործունեությունը: Տանիքի վերանորոգումից հետո նախատեսվում է նաև մշակույթի շենքի ընդհանուր վերանորոգում, որի արդյունքում կբացվեն ըմբշամարտի և ծարամարտի խմբակներ, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը:

Համայնքի չորս սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 75 մլն 345.28 հազար դրամ: Համապատասխան ծրագրերի իրականացման փուլում կստեղծվի ավելի քան 20 ժամանակավոր և 15 հիմնական աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:44:21