Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դալարիկ համայնքի հինգ սուբվենցիոն ծրագրից երեքով նախատեսված շինաշխատանքները սկսվել են

17.07.2020

Դալարիկ համայնքի հինգ սուբվենցիոն ծրագրից երեքով նախատեսված շինաշխատանքները սկսվել են. վերակառուցվում են Կոմիտասի փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի, համայնքի հանդիսությունների սրահի ու մարզասրահի տանիքները, իսկ բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի դռներն ու պատուհանները փոխարինվում են նորերով:

Նշված երեք սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 38 մլն 981.13 հազար դրամ: Ծրագրերի իրականացման փուլում, ընդհանուր առմամբ, կստեղծվի 11 ժամանակավոր, իսկ ավարտին` 4 հիմնական աշխատատեղ:

Դալարիկ համայնքի Կոմիտասի փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքի վերակառուցման ծրագրի շրջանակում կվերակառուցվի 542.3 քմ մակերեսով տանիք: Ծրագրի շահառու է հանդիսանում շենքում առկա 24 բնակարանի 96 բնակիչ:

  • Ծրագրի արդյունքում 30%-ով կկրճատվեն բնակարանների վերանորոգման ծախսերը և կստեղծվի 10-ը ժամանակավոր աշխատատեղ:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով էլ կհիմնանորոգվի հանդիսությունների սրահի և մարզասրահի 650 քմ մակերեսով տանիքը: Տանիքի վերանորոգումից հետո նախատեսվում է նաև շենքի ներքին և արտաքին հարդարում:

  • Ծրագրի իրագործումը համայնքի բնակչությանն անվճար արարողություններ կազմակերպելու և մարզվելու հնարավորություն կընձեռի` կրճատելով նրանց ընթացիկ ծախսերը:

Համայնքի 19 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի դռների ու պատուհանների փոխարինման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կտեղադրվել 120 քմ մետաղական դռներ և 102 քմ մետաղապլաստե պատուհաններ:

  • Ծրագրի արդյունքում նախ կբարելավվի շենքերի արտաքին տեսքը և, որ ամենակարևորն է, կապահովվի ջերմամեկուսացում:

Առաջիկայում կմեկնարկեն նաև սուբվենցիոն մյուս երկու ծրագրերով` Կոմիտաս փողոցի ևս 3319.8 քմ հատվածի ասֆալտապատում և Դալարիկ համայնքի Չարենց, Թումանյան, Տերյան, Իսահակյան փողոցների ոռոգման ներտնտեսային փակ ցանցի կառուցում, նախատեսված աշխատանքները` 29 մլն 165.55 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջանակում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49