Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արազափ համայնքում մեկնարկել են երկու խորքային հորի վերականգնման աշխատանքները

21.07.2020

Արազափ համայնքում մեկնարկել են երկու խորքային հորի վերականգնման աշխատանքները. միջնաժամկետ հատվածում կլուծվի 230 հա հողատարածքի ոռոգման խնդիրը, կվերացվի կրկնակի աղակալման վտանգը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 28 մլն 067.23 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է ` 19 մլն 647.06 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 8 մլն 420.17 հազ. դրամ:

Արազափի հիմնական ջրատարը կառուցվել է 1980-ական թվականներին և նախատեսված է եղել 400 հա հողատարածքի համար: Տարիներ անց կատարվել է աղակալված հողերի աղազերծում և մշակովի հողատարածքներն ավելացել են 500 հա-ով` դառնալով 900 հա: Ավելացված հողատարածքների ոռոգումն այդ ժամանակահատվածում ապահովվել է խորքային հորերի միջոցով, որոնք հետագայում դադարել են գործել:

Սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում նախատեսվում է հորերի մաքրում, լվացում էլռիֆտ եղանակով, ինչպես նաև հորերի կահավորում, որն իրենից ներկայացնում է ջրհան խողովակների տեղադրում, խորքային հորի պոմպի առկայություն` իր սարքավորումներով և էլեկտրական մասերով, խորքային հորերի ցանկապատի կառուցում, սնուցման էլեկտրասնուցման օդային գծի վերականգնում և տրանսֆորմատորային ենթակայանի տեղադրում:

Ծրագրի իրականացման նպատակն է բարելավել արազափցիների կենսակերպը` բարձրացնելով նրանց զբաղվածության մակարդակը և եկամուտները. ծրագրի արդյունքում ակնկալվող 920 մլն դրամ եկամուտը 400 շահառուի կբերի շուրջ 2.3 մլն դրամ եկամուտ:

Հավելենք, որ 230 հա հողատարածքի մշակման համար անհրաժեշտ աշխատուժի թիվը հասնում է 750-ի, այդ թվում` 200-300 հավելյալ աշխատուժ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59