Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էջմիածնում հիմնանորոգվում է Սպանդարյան և Կամո փողոցների ասֆալտբետոնե ծածկը

05.08.2020

Էջմիածին քաղաքում մեկնարկել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. հիմնանորոգվում է Սպանդարյան և Կամո փողոցների ասֆալտբետոնե ծածկը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազում է 305 մլն 885 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 137 մլն 648.25 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 168 մլն 236.75 հազ. դրամ:

Հիմնանորոգվող Սպանդարյան փողոցի ասֆալտապատվող հատվածի մակերեսը 9680 քմ է, իսկ Կամո փողոցինը` 9456 քմ: Փոխարինվող եզրաքարերի երկարությունն էլ 2828 մ է, իսկ անձրևաջրերի հեռացման հեղեղատար կոյուղունը` 2069 մ:

Հավելենք, որ Էջմիածնում շուտով կմեկնարկեն սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված Վազգեն Առաջին և Վռամ Կոստանյան փողոցների մայթերի ծածկի հիմնանորոգման աշխատանքները. այս նպատակով հայտարարված մրցույթը կայացել է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08