Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մուսալեռում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները

10.08.2020

Մեկնարկել են #Մուսալեռ համայնքի ակտիվորեն կառուցապատվող Գ.Լուսավորիչ, Նարեկացի և Մուշ փողոցների գազաֆիկացման աշխատանքները. 142 տնամերձ հողատարածք կապահովվի կապույտ վառելիքով:

Գազաֆիկացումը իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 24 մլն 623.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 12 մլն 311.845 հազարական դրամ:

Գազաֆիկացման ծրագրի իրականացման միջնաժամկետ արդյունքում ակնկալվում է բնակչության կոմունալ պայմանների բարելավում և համայնքի համաչափ զարգացում, իսկ երկարաժամկետ արդյունքում` համայնքի գրավչության բարձրացում, բնակչության թվի ավելացում և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:

Հավելենք, որ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կապահովվի 8 ժամանավակվոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08