Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են Արտիմետ համայնքի Րաֆֆու և Բակունցի փողոցների գազիֆիկացման աշխատանքները

12.08.2020

Մեկնարկել են Արտիմետ համայնքի Րաֆֆու և Բակունցի փողոցների գազիֆիկացման աշխատանքները. շուտով համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով:

Նշված փողոցների գազաֆիկացումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրով` 15 մլն 715 հազար դրամի շրջանակում` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ:

Նշենք, որ Արտիմետ համայնքի տնտեսությունների գրեթե 70%-ն արդեն գազաֆիկացված է: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում կգազաֆիկացվի ևս 30%-ը` 129 տնտեսություն, և համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով:

Ծրագրի արդյունքում կբարելավվեն շահառուների բնակկոմունալ պայմանները, կավելանան ջերմոցային տնտեսությունները` նպաստելով նրանց սոցիալ-տնտեսական վիճակի կայունացմանը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման փուլում կկառուցվի 1560 գծմ գազատար, կապահովվի 10-ը ժամանակավոր աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-04-16 18:19:08