Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորապատ համայնքի նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են

14.08.2020

Նորապատ համայնքի նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են. շուրջ 500 շահառու շուտով կապույտ վառելիքից օգտվելու հնարավորություն կունենա:

Գազաֆիկացումը կիրականացվի #սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18 մլն 651.37 հազ. դրամ` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում 1085 գծմ երկարությամբ գազատար խողովակաշար կանցկացվի, հենասյուներ և բաշխիչ կետ կտեղադրվի:

Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն շահառուների բնակկոմունալ պայմանները, կավելանան ջերմոցային տնտեսությունները և նորակառույց բնակարանները:

Աշխատանքների իրականացման ընթացքում կապահովվի 8 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36