Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փարաքար համայնքում գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման կայանը կվերակառուցվի

14.08.2020

Փարաքար համայնքում գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման կայանը կվերակառուցվի համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 77 մլն 455.46 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 55 % է` 42 մլն 600.503 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 45 %` 34 մլն 854.957 հազ. դրամ:

Մաքրման կայանի վերագործարկումը հնարավորություն կտա ապահովել համայնքի Թաիրով բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի բոլոր 337 բնակարանների և ավելի քան 170 բնակելի տների կոյուղաջրերի անխափան հեռացումը:

Ծրագրի իրականացմամբ համայնքի կոյուղատար համակարգով ապահովված լինելու ցուցանիշը կավելանա 27 %-ով` 39.25-ից դառնալով 66.25: Բացի այդ, ամբողջ համայնքում կբարելավվի սանիտարահիգիենիկ իրավիճակը, կստեղծվի առողջ միջավայր հասարակական բոլոր վայրերում: Նպաստավոր պայմաններ կստեղծվեն նաև գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես` հողագործության համար:

Կեղտաջրերի մաքրման կայանի վերագործարկման արդյունքում կստեղծվի 3 հիմնական աշխատատեղ` նվազագույնը 70 հազ. դրամ աշխատավարձով:

Հավելենք, որ համայնքում մեկնարկել է արդեն 2019 թվականին հավանության արժանացած «Կոյուղագծի կառուցում 1400գծմ, Թաիրովի Վ.Մամիկոնյան փողոցից մինչև Փարաքարի Արարատյան փողոց» սուբվենցիոն ծրագիրը՝ 56 մլն 124.9 հազ. դրամ ընդհանուր բյուջեով: Նշված գումարի 55 %-ը ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 45 %-ը` համայնքի մասնակցությունը:

Ծրագրի փորձարկումը նախատեսված է 2020 թվականի դեկտեմբերի 20-ին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44