Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք է մատուցվել Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին

17.08.2020

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պատասխանատու պաշտոնյաների հետ այսօր այցելել է Օշականի ճակատամարտի զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել ճակատամարտում զոհված 1131 ռուս զինվորների և հայ կամավորների հիշատակը հավերժացնող հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

____________________

Օշականի ճակատամարտը տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի 17-ին` 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։ Գեներալ Աֆանասի Կրասովսկու երեքհազարանոց ջոկատը ճեղքեց պարսից 30-հազարանոց բանակը և ազատեց Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը` Էջմիածինը։

Ի նշան երախտագիտության` 1834 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Եփրեմ I-ի և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ Էջմիածնի մերձակայքում հայ ժողովրդի կողմից հուշարձան կանգնեցվեց: Այն սերունդներին վկայում է հայ և ռուս ժողովուրդների դարերից եկող անսասան բարեկամության մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59