Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են Ջանֆիդա համայնքի Վ.Սարգսյանի անվան մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները

17.08.2020

Մեկնարկել են #Ջանֆիդա համայնքի Վ.Սարգսյանի անվան մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները. շուտով ավելի քան 130 երեխայի հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելու հնարավորություն կընձեռվի:

Մանկապարտեզի հիմնանորոգումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 91 մլն 931.36 հազ. դրամ, այդ թվում` 65%-ը` 59 մլն 755.38 հազ. դրամը, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 35%-ը` 32 մլն 175.98 հազ. դրամը, համայնքի մասնակցությունը:

1969 թվականին կառուցված մանկապարտեզը երբևէ չի վերանորոգվել և 2019 թվականից դադարել է գործել: Մանկապարտեզի շենքի օպտիմալ շահագործման համար կփոխվի մուտքի դուռը, կպատրաստվի բետոնե հատակ, կնորոգվեն աստիճանները, կկառուցվի բաց պատշգամբ, կփոխվեն ջրագծերը, դռները, պատուհաններն ու տանիքը, կապահովվի անխափան էլեկտրամատակարարում և ջրամատակարարում, կիրականացվեն նաև ներքին հարդարման աշխատանքներ:

Ծրագրի իրականացման ընթացքում և ավարտին կստեղծվեն ժամանակավոր և հիմնական աշխատատեղեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-04-22 17:59:26