Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արաքս (Վաղարշապատի տ.) համայնքում մեկնարկել են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները

24.08.2020

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արաքս (Վաղ. տ.) համայնքում մեկնարկել են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները. համայնքի ավելի քան 80 երեխա շուտով բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 69 մլն 121 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 65% է` 44 մլն 928 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%` 24 մլն 192 հազար դրամ:

Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում կամրացվեն պատերը և ծածկը, կիրականացվեն ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, այն կապահովվի հոսանքով, ջրամատակարարման և օդափոխման համակարգերով:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման փուլում կապահովվի 13 ժամանակավոր, իսկ ավարտին` 10-ը հիմնական աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08