Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շնորհավորանքի խոսքը Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առթիվ

01.09.2020

Կրթության համակարգի հարգարժան նվիրյալներ, սիրելի դպրոցականներ և ուսանողներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առթիվ:

Թեպետ համավարակով պայմանավորված այսօր չենք ունենալու սեպտեմբերմեկյան ավանդական դարձած միջոցառումներ, սակայն այդ հանգամանքը չպետք է կաշկանդի մեզ արժևորելու օրվա խորհուրդը, և այն տոն դարձնելու մեզանում:

Ինչ խոսք, այս օրը հոգեհարազատ է բոլոր սերունդներին. այն արթնացնում է ուսումնառության հետաքրքիր ու բովանդակալից տարիների մասին անմոռանալի հիշողություններ` խորհրդանշելով մարդկության մշտական ձգտումը դեպի գիտելիքը, դեպի նորի բացահայտումն ու ճանաչումը:

Եվ միանգամայն ակնհայտ է, որ գիտելիքն ու կրթությունն այսօր ամենաթանկ կապիտալն ու մարդկային առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են: Ուստի բոլորս քաղաքացիական բարձր պատասխանատվության գիտակցումով պետք է մասնակցություն ունենանք բանիմաց ու կիրթ հասարակության կայացման վեհ գործին, քանզի պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունն ուսյալ է:

Օրվա առթիվ կրկին շնորհավորելով ոլորտի նվիրյալներին, աշակերտներին, ուսանողներին` ցանկանում են, որ ուսումնառության բարդ և հետաքրքիր գործընթացը նշանավորվի բազում բացահայտումներով, ստեղծագործական մտքի զարգացմամբ ու գիտության նորանոր բարձունքների նվաճմամբ:

Եվ չմոռանանք, որ «Գիտելիքը զրահ է բոլոր դժվարությունների դեմ». Ռուդաքի 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36