Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծամոր քաղաքային համայնքում մեկնարկել են երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված շինաշխատանքները

03.09.2020

Մեծամոր քաղաքային համայնքում մեկնարկել են երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված շինաշխատանքները. հիմնանորոգվում է համայնքի թիվ 35 բազմաբնակարան շենքի տանիքը:

Տանիքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 27 մլն 479.1 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 13 մլն 739.55 հազարական դրամ:

Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում գտնվող բազմաբնակարան 5 հարկանի շենքը կառուցվել և շահագործման է հանձնվել 1973-1976 թվականներին: Ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 700 քմ մակերեսով հարթ տանիքների ապամոնտաժում և նոր` թեք տանիքների կառուցում:

Ծրագրի իրականացման արդյունքում քաղաքի ևս մեկ բազմաբնակարան կառույց կապահովագրվի քայքայումից, իսկ բնակիչները կունենան բարեկարգ տանիքով կացարան:

Հավելենք, որ սուբվենցիոն 2-րդ ծրագրով նախատեսված է համայնքի մի շարք փողոցների ասֆալտապատում` 2285 քմ մակերեսով: Ծրագրի բյուջեն 22 մլն 557.28 հազար դրամ է` պետություն-համայնք 45-55% համաֆինանսավորմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49