Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են իմունականխարգելման գործընթացի բարելավմանը վերաբերող հարցեր

08.09.2020

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի, նախախարության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային համավարակի (COVID-19) ժամանակահատվածում իմունականխարգելման գործընթացի բարելավմանը վերաբերող հարցեր։

Խորհրդակցության շրջանակում մասնավորապես անդրադարձ է եղել իմունականխարգելման աշխատանքների համակարգմանն ու ղեկավարմանը վերաբերող մանրամասներին՝ կարևորելով հանրության իրազեկվածության բարձրացումը՝ հանուն մարդկության առողջության ու բարեկեցության։

Ընդգծվել է նաև պատվաստումներին հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը և վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին հետևելու կարևորությունը, որը, ըստ փոխնախարարի, կկանխի հիվանդանալու ռիսկը՝ առաջացնելով կայուն պաշտպանություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57