Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գեղակերտ համայնքի խմելու ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են

09.09.2020

Մեկնարկել են Գեղակերտ համայնքի խմելու ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման աշխատանքները. շուրջ 500 տնտեսություն շուտով կապահովվի որակյալ ջրամատակարարմամբ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23 մլն 396.458 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55%` 12 մլն 868.052 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 45%` 10 մլն 528.406 հազ. դրամ:

Նազրվանի ջրաղբյուրից մատակարարվող խմելաջրի համակարգը կառուցվել է 1950-ական թվականներին: Մեկնարկած աշխատանքների շրջանակում 5000 գծմ երկարությամբ քայքայված ջրատար խողովակները կփոխարինվեն նորերով:

Խմելաջրի ցանցի հիմնանորոգմամբ կկրճատվեն վթարների հետևանքով կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, էլեկտրաէներգիայի գերածախսը և վնասված խողովակներից ջրի արտահոսքը:

Աշխատանքների իրականացման նպատակով ստեղծվել է 5 ժամանակավոր աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44