Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քարակերտ համայնքում երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները մեկնարկել են

17.09.2020

Քարակերտ համայնքում երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. Պարույ Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները շուտով կասֆալտապատվեն:

Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 59 մլն 110.9 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` 50%:

Նախատեսվող 6475 քմ ասֆալտապատման աշխատանքների արդյունքում երթևեկի համար անվտանգ և հարմարավետ պայմաններ կապահովվեն Քարակերտ և հարակից համայնքների բնակչության, հյուրերի ու վարորդների համար, կմեծանա նաև համայնքի գրավչությունն ու կավելանան տրանսպորտային միջոցների խնայողությունները:

Ասֆալտապատված Պարույ Սևակ և Գայ փողոցները 675 գծմ երկարությամբ հատվածով կմիանան Մ-9 միջպետական ճանապարհին, որի աջ և ձախ կողմերում Շենիկ և Արգինա համայնքներն են:

Սուբվենցիոն երկու ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման փուլում կստեղծվի 40 ժամանակավոր աշխատատեղ: Ասֆալտապատված փողոցներում նախատեսվում է 4 առևտրի կենտրոնի բացում, որի արդյունքում կստեղծվի շուրջ 10-ը աշխատատեղ:

Ծրագրի շահառուների թիվն ավելի քան 15000 է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15