Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին

18.09.2020

ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Վահե Դավթյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաների և մարզային գործընկերների հետ մասնակցել է COVID19-ի դեմ պայքարում Հայաստանի ջանքերին աջակցելու նպատակով ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից հատկացված բժշկական պարագաների փոխանցման և ընդունման արարողությանը։

Աջակցության ծրագրի շրջանակում Արմավիրի մարզպետարանին հատկացված անհատական պաշտպանիչ միջոցներն ու արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրերը կփոխանցվեն մարզային ամբուլատորիաներին և կարևոր նշանակություն կունենան համավարակի հետ կապված բժշկական միջամտությունների հարցում:

Իրականացված մարդասիրական ձեռնարկի համար խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար-մայոր Սթիվեն Պրատերին և բոլոր աջակիցներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08