Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզն իր ուրույն մասնակցությունն ունեցավ Արարատի մարզում կազմակերպված «ԲԵՐՔԻ ՏՈՆ» ցուցահանդես-փառատոնին

19.09.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ /Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի մի խումբ աշխատակիցների, համայնքապետերի, Իջևանի և Պռոշյանի գինու-կոնյակի գործարանների Արմավիրի մասնաճյուղերի պատասխանատուների հետ Արարատի մարզի Մխչյան համայնքի «ԱՐԱՐԱՏ ՖՐՈՒԹՍ» գյուղմթերքի նորաբաց շուկայում այսօր մասնակցել է «ԲԵՐՔԻ ՏՈՆ» ցուցահանդես-փառատոնին:

Միջոցառման շրջանակներում Արմավիրի մարզի կողմից բացվել է գյուղմթերքի վաճառքի 5, իսկ ցուցահանդեսի` 2 տաղավար` լի բերք ու բարիքով, ազգային խոհանոցի ուտեստներով, մարզում արտադրված ալկոհոլային խմիչքներով, հյութերով և տարբեր մրգերից պատրաստված չրերով։ Ցուցահանդեսում ներկայացված են եղել նաև Փարաքարի «Հովիկ Էդգարյանի» անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքները:

Միջոցառման հյուրերը մարզպետ Համբարձում Մաթևսյանի ուղեկցությամբ մոտեցել են բացված տաղավարներին, ծանոթացել ներկայացված ընտրանուն, հյուրասիրվել ու բարեմաղթել հողի մշակներին ու պտուղ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող ընկերություններին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57