Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորոնք համայնքում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները սկսվել են

23.09.2020

Խորոնք համայնքում սուբվենցիոն ծրագրերի ասֆալտապատման բաղադրիչով սկսվել են Մովսես Խորենացու անվան թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 61 մլն 503.6 հազ. դրամ: ՀՀ պետական բյուջեից ծրագրի համար տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 27 մլն 676.6 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 33 մլն 827 հազ. դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կասֆալտապատվի 1460 մ ճանապարհ, կիրականացվի երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում, ինչը կնպաստի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը և կապահովի հարմարավետ տեղաշարժ՝ շուրջ 12.402 շահառուի համար:

Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 14 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49