Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել

23.09.2020

Արգավանդ համայնքում 2020 թվականի համար հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերից մեկով այսօր տեղադրվել և փորձարկվել է երեք հակակարկտային կայան` երկուսը «Ներսիսյան» կոչվող հանդամասի հարևանությամբ, իսկ մեկը` «Տանձուտի թև»՛ կոչվող հանդամասում:

Առաջին երկու հակակարկտային կայանների միջոցով կարկտապաշտպան շղթա կստեղծվի Փշատավան, Ջանֆիդա և Արգավանդ համայնքներում արդեն իսկ գործող հակակարկտային կայանների միջև` փակելով Թուրքիայից եկող կարկտաբեր ամպերի ճանապարհը:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 6 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 2 մլն 400 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 3 մլն 600 հազ. դրամ:

Հակակարկտային կայանների տեղադրմամբ համայնքում կապահովվի ևս 300 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում` նպաստելով գյուղատնտեսության ոլորտում առկա ռիսկերի մեղմմանը. միայն վերջին մեկ տարում Արգավանդում կարկուտից գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվել է 602 մլն դրամ:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ կավելանա շահառու հանդիսացող ավելի քան 120 գյուղացիական տնտեսության եկամտաբերությունը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի վարել պակաս ռիսկային գյուղատնտեսություն և ավելացնել մշակովի հողատարածքները:

Հիշեցնենք, որ սուբվենցիոն երկրորդ ծրագրով Արգավանդում նախատեսված է 27 մլն 385.8 հազ. դրամ ընդհանուր արժեքով իրականացնել արևային կայանների տեղադրում և փողոցների լուսավորության ապահովում` պետություն-համայնք հավասար համաֆինանսավորմամբ:

Համայնքում անխափան լուսավորություն ունենալու, համայնքային կյանքն ակտիվացնելու և անվտանգ դարձնելու համար կանցկացվեն սենսորային համակարգով գործող արևային լեդ լուսարձակներ: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում 10-ը կմ ընհանուր երկարությամբ փողոցներում կտեղադրվի 100 հենասյուն և 223 արևային լեդ լուսարձակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49