Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերոսի հուղարկավորությանը ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետն ու ԱՀ նախագահը

14.01.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Մյասնիկյան համայնքում ներկա է գտնվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հակոբ Վոլոդիայի Հարությունյանի հուղարկավորման արարողությանը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ցավակցելով զոհվածի ընտանիքին, հարազատներին, համայնքի բնակիչներին, իր խոնարհումն ու վշտակցությունն է հայտնել՝ նշելով, որ հայ ազգը կհարատևի, քանի դեռ կան Հակոբի նման խիզախ մարտիկներ, ովքեր իրենց երազանքներով լի և չապրած կյանքով արժանացել են Հայոց Անմահ հերոսների հետևորդները կոչվելու պատվին:

Իր մեծագույն ափսոսանքն ու զորակցությունն է արտահայտել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը` զոհված հայորդուն հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և հարազատներին հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշանը:

Հավելենք, որ Հակոբ Հարությունյանը կռվել է Շուշիի Քարինտակ հատվածում և նահատակվել մարտի ժամանակ։
Ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ, աչքի ընկել բացառիկ արիությամբ: Կռվել է Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ՝ կռվի ժամանակ թշնամուց մեծ քանակի զենք և զինամթերք առգրավելով։
Դին հայտնաբերվել է վերջերս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36