Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է «Թանա պարտեզ» ընկերության տնօրենի գլխավորած աշխատանքային խմբին

11.02.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել է «Թանա պարտեզ» ընկերության տնօրեն Հուսեին Բարխուդարի գլխավորած աշխատանքային խմբին:

Ողջունելով «Թանա պարտեզ» ընկերության տնօրինության կողմից Արմավիրի մարզում ենթակառուցվածքների և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը` մարզպետը համագործակցությունը շարունակելու և առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2020 թվականին Արտամետում պետություն-համայնք-մասնավոր սուբվենցիոն ծրագրի շրջանակում եռակողմ փոխգործակցությամբ իրականացված համայնքի ամբողջական գազաֆիկացման ծրագիրը` 80 մլն 825.89 հազար դրամ ընդհանուր բյուջեով, որին «Թանա պարտեզի» մասնակցությունը կազմել է 20 տոկոս` 16 մլն 165.178 հազար դրամ: Անդրադարձ է եղել նաև հաշվետու տարում Արտամետ համայնքի կողմից ներկայացված 3 սուբվենցոն հայտի մասով ընկերության` դարձյալ 20 տոկոսի չափով մասնակցությանը:

Քննարկվել են նաև «Թանա պարտեզի» կողմից Արմավիրի մարզում ձեռք բերված 600 հա հողատարածքի վրա հիմնված շուրջ 250 հա պիստակի և 100 հա ընկույզի այգիների ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին ընկերության մասնակցությանը վերաբերող հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15