Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Մայիսի 9-ի առթիվ

09.05.2021

 Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Թերթելով պատմության էջերը` մեծ հպարտություն ենք ապրում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հատկապես հայ զինվորների ու սպաների, զորավարների ու հերոսների ցուցաբերած քաջության ու սխրանքի համար:

Դաժան պայքարում նրանք բռունցքվել և հաղթել են` պաշտպանելով ու փրկելով նաև Հայաստանն ու հայ ժողովրդին, նոր հնարավորություն ստեղծելով մեր երկրի զարգացման և առաջընթացի համար:

Ու այս հաղթական տոնը մեզ պարգևելու համար առանձնահատուկ շնորհավորում եմ բոլորիս հետ այն նշող վետերաններին, շնորհակալություն հայտնում նրանց գործած սխրանքների համար և գլուխ խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության ընկած բոլոր հերոսների հիշատակի առջև:

Հավերժ փառք հաղթանակներ կերտած մեր պապերին, հայրերին ու եղբայրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08