Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերներին

12.05.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի դպրոցական սննդի բաժնի պետ Մարիա Մուրադյանին և Արմավիրի մարզում ծրագրի համակարգող Վլադիմիր Մալխասյանին:

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերների հետ քննարկվել են մարզպետարանի հետ համագործակցությամբ կառույցի կողմից մարզի 111 հանրակրթական դպրոցներից 69-ում արդեն իրականացված «Դպրոցական սնունդ» ծրագրին վերաբերող մի շարք մանրամասներ:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել մինչև 2023 թվականը մարզի բոլոր դպրոցներն ապահովել «Դպրոցական տաք սնունդ» ծրագրով և համատեղ միջոցներով վերանորոգել ու անհրաժեշտ սարքավորումներով հագեցնել խոհանոցներն ու ճաշարանները:

Հանդիպմանը քննարկվել են նաև ծրագիրն իրականացնող մարզի 8 դպրոցում (Արմավիրի թիվ 8, Մեծամորի թիվ 1, Վաղարշապատի թիվ 9 հիմնական և Ամբերդի, Մուսալեռի, Մյասնիկյանի միջնակարգ դպրոցներում) տաք սնունդ բաղադրիչից զատ ներդնել նաև գյուղատնտեսական բաղադրիչը՝ դպրոցականների սննդակարգը հագեցնելով անհրաժեշտ գյուղմթերքներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49