Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 28.03.2024

Սույն թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով http://armavir.mtad.am/files/docs/74286.pdf

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արմավիր համայնքի Խանջյան բնակավայր

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արմավիր համայնքի Խանջյան բնակավայր 26.03.2024

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Խանջյան բնակավայր, որտեղ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով կատարվում է Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում։ Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 387․8 մլն դրամ, որը ֆինանսավորվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շրջայցի ընթացքում...

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 25.03.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները, անդրադարձ կատարվեց աշխատանքային մի շարք հարցերի, տրվեցին նոր հանձնարարականներ: 

Կառավարությունը  185 մլն 204.3 հազար ՀՀ դրամ  է հատկացրել Արմավիրի մարզում սուբվենցիոն  ծրագրերի իրականացման ֆինանսավորման համար

Կառավարությունը 185 մլն 204.3 հազար ՀՀ դրամ է հատկացրել Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ֆինանսավորման համար 22.03.2024

Կառավարությունը 2024 թվականի մարտի 21-ի նիստով ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրեց 185 մլն 204,6 հազար ՀՀ դրամ՝ սուբվենցիոն հետևյալ ծրագրերի իրականացման ֆինանսավորման համար: 1. Նոր Կեսարիա բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում 3 մլն 196,1 հազար ՀՀ դրամ: 2. Հացիկ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում՝ 136 մլն 510,3 հազար ՀՀ դրամ: 3. Վանանդ բնակավայրի Պ․ Սևակ փողոցի մի հատվածի և Հ․ Քոչար փողոցի ասֆալտապատում, Արգինա բնակավայրի Աբովյան...

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 22.03.2024

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզի համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար կազմի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատանքային մի շարք հարցերի:  

Աճուրդի հայտարարություն

Աճուրդի հայտարարություն 21.03.2024

Ուշադրությո՛ւն ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի շենքում 2024 թվականի ապրիլի 23-ին կայանալու է համայնքային սեփականության հանդիսացող հողերի բաց աճուրդ-վաճառք: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների միջոցով՝ ⇒    http://armavir.mtad.am/files/docs/74128.pdf  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49