Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր քաղաքում կհիմնանորոգվի շուրջ 1720 գծմ փողոց և 560 գծմ բակային հատված

16.06.2021

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆւնանսավորման սուբվենցիոն ծրագրով կհիմնանորոգվեն մարզկենտրոն Արմավիրի Արարատյան փողոցի, Աբովյան փողոցի՝ Արարատյան փողոց-Հանրապետության հրապարակի հատվածի և Բաղրամյան թիվ 6,8,10 բ/բ շենքերի բակային տարածքի և Եղոյան փողոցի բնակելի շենքերին հարող հատվածի Բաղրամյան 9/1, 9/2, 9/3, 9/4 բ/բ շենքերի բակային տարածքները:

Դեռևս 1960-70-ական թվականներին կառուցապատված քաղաքի կենտրոնական հատված համարվող Արարատյան փողոցի, Արարատյան փողոց-Հանրապետության հրապարակ տարածքում նախատեսվում է ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում, վերակառուցում, մակերեսային ջրերի ջրահեռացման ապահովում, մայթերի եզրաքարերի ուղղում, վերակառուցում, ճանապարհային կահավորանքի և անվտանգության տարրերի կառուցում (ճանապարհային նշաններ, գծանշում և այլն):

Նույն աշխատանքներն են իրականացվելու նաև Բաղրամյան թիվ 6,8,10, Բաղրամյան 9/1, 9/2, 9/3, 9/4 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքներում, որտեղ 1980-ական թվականներից ի վեր բարեկարգման կամ ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվել, բացառությամբ մասնակի խճապատումից ու հարթեցումից:

Ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի շուրջ 1720 գծմ փողոց և 560 գծմ բակային հատված:

Նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում կստեղծվի 40 ժամանակավոր և 5 հիմնական աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49