Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերականգնվել է Լուկաշին-Հ17 3.15 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

18.06.2021

Լուկաշինցիներն այսուհետև բերքը հեշտությամբ կհասցնեն շուկաներ. վերականգնվել է Լուկաշին-Հ17 3.15 կմ երկարությամբ ճանապարհահատվածը:

Արմավիրի մարզում ավարտվել են Լուկաշին-Հ17 ճանապարհի 3.15 կմ երկարությամբ հատվածի վերականգնման աշխատանքները։ Ճանապարհը վերանորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։

Շինաշխատանքներն իրականացրել է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։ Շինարարը նշում է, որ ճանապարհի ծածկն ամբողջությամբ քայքայված էր։ Կապալառուն կատարել է հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի կառուցման, նոր ճանապարհային պատվածքի կառուցման, անվտանգության տարրերի տեղադրման և այլ աշխատանքներ։ Վերանորոգվել է նաև ճանապարհի վրա գտնվող կամուրջը։ Ճանապարհի վրա կառուցվել են նաև իջատեղեր դեպի դաշտեր ու այգիներ, անցումներ գյուղատնտեսական տեխնիկայի համար։

Լուկաշինի բնակիչ Ռազմիկ Զեյնալյանի հավաստմամբ՝ համայնքի բնակիչները գոհ են շինարարական աշխատանքների որակից։ Շնորհակալությամբ հայտնում են, որ շինարարն իր միջոցներով բարեկարգել է նաև պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող այգու մուտքը։ Ռազմիկ Զեյնալյանը նշում է, որ ճանապարհի հիմնանորոգումը բազմաթիվ խնդիրներ է լուծում իրենց համար. այլևս ավտոմեքենաների վերանորոգման համար մեծ ծախսեր չեն կատարում, վերացել է փոշին, իրենց բերքը հեշտությամբ են հասցնում տարբեր շուկաներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը համայնքի բնակիչների հետ զրույցում նկատեց, որ փորձը ցույց է տալիս, որ համայնքներում վերանորոգված ճանապարհներին վարորդները մեքենաներն ավելի արագ են վարում, ուստի կոչ արեց չգերազանցել թույլատրելի արագությունը, ուշադիր հետևել ճանապարհային նշաններին՝ վթարներից խուսափելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:25:29