Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արևիկ համայնքի 31-րդ փողոցի ներհամայնքային ոռոգման ցանցը կհիմնանորոգվի

18.06.2021

Կհիմնանորոգվի Արևիկ համայնքի 31-րդ փողոցի ներհամայնքային ոռոգման ցանցը. շուրջ 40 հա տնամերձ հողատարածքների ոռոգումը հնարավոր կլինի իրականացնել ոռոգման միասնական համակարգի միջոցով

Դեռևս խորհրդային տարիներին Արևիկ համայնքում անցկացված ոռոգման համակարգը դաշտային հատվածում պահպանել է իր կենսունակությունը, սակայն ներհամայնքային բնակելի հատվածում շահագործվում է համակարգի 10 %-ը:

Շուրջ 319 գծմ երկարությամբ ներհամայնքային ոռոգման ցանցի ջրատարի հիմնանորոգման համար նախատեսվում է իրականացնել շինարարական աշխատանքների ընթացքի տեխնիկական ու հեղինակային հսկողություն և լաբորատոր փորձարկում, նշված երկարությամբ կիսախողովակի անցկացում:

Ծրագրի իրականացման արդյունքում կկրճատվի այգիների, ջերմատների շահագործման նպատակով խորքային հորերից ջրի օգտագործման համար էլեկտրաէներգիայի ծախսերը, հին ցանցի սխալ ինժիներական լուծումների և անմատչելի տարածքների պատճառով առաջացող ջրի կորուստները և արտահոսքի հետևանքով ճանապարհներին առաջացող լճացումների պատճառով երթևեկության խաթարման երևույթները: Ի վերջո, շուրջ 60 տնտեսություն ևս հնարավորություն կստանա այգիները ոռոգել Արաքսի հումուսով հարուստ ջրով:

Ծրագրի շահառուների թիվը 250 է:

Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08