Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվել է Հայաստանում զբաղվածության պետական քաղաքականությունը

12.07.2021

ՏԻՄ-երի և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների (ՄՍԾՏԿ) համագործակցության արդյունքում քաղաքացիների զբաղվածության ապահովումը խթանելուն վերաբերող հարցերի շուրջ ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գլխավորությամբ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի:

Խորհրդակցության ընթացքում մասնավորապես ներկայացվել է զբաղվածության պետական քաղաքականությունը, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներով 2021 թվականին իրականացման ենթակա և 2021 թվականի համար չնախատեսված, սակայն 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծով նախատեսված զբաղվածության պետական ծրագրերը։

Փոխնախարար Ռուբեն Սարգսյանն իր ամփոփիչ խոսքում ընդգծել է, որ կարևոր է աղքատության հաղթահարումը ոչ միայն սոցիալական աջակցություն ցուցաբերելու միջոցով, այլև զբաղվածություն ապահովելով: Նա անհրաժեշտ է համարել մարզում զբաղվածության պետական ծրագրերի բոլոր շահառուներին հորդորել մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներ և ներգրավվել համապատասխան ծրագրերում՝ դրանով իսկ փորձելով լուծել առկա սոցիալական խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08