Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորոնքում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

28.07.2021

Խորոնքում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում հուշապուրակ կկառուցվի և արտաքին լուսավորության ցանցով կապահովվեն Վ․Վարդանյան, Արարատյան, Թումանյան, Մանուկյան, Մանուկյան 1, Պ․ Սևակ, Գ. Նժդեհ, Գայ և Տերյան փողոցները:

Համայնքում նախատեսվող արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրով կտեղադրվեն 124 էներգախնայող ԼԵԴ լուսատուներ, և 8.12 կմ ներհամայնքային ճանապարհ կապահովվի լուսավորությամբ: Ծրագրի արդյունքում համայնքում ամբողջությամբ կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը:

Արցախյան պատերազմներում անմահացած ութ խորոնքցիների հիշատակն էլ կհավերժացվի 200 քմ տարածք ընդգրկող հուշապուրակի կառուցմամբ, որտեղ կտեղադրվեն անվանական պատվանդաններ, խաչքար և ցայտաղբյուր: Տարածքը կապահովվիի մշտական ջրով և լուսավորությամբ:

Նախատեսվող երկու ծրագրերի իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 9 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49