Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բամբակաշատում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջերի հիշատակին նվիրված հուշակոթող է բացվել

02.08.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմակալ առաջնորդի, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի սպայական կազմի մեծաթիվ ներկայացուցիչների և հյուրերի հետ Բամբակաշատ համայնքում այսօր ներկա է գտնվել Արցախյան 3-րդ պատերազմում զոհված բամբակաշատցի քաջեր Յուրիկ Գուլաբյանի, Ռազմիկ Մադաթյանի և Հակոբ Պռոշյանի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի բացմանը:

Հուշակոթողը հեղինակել է բամբակաշատցի անմահացած քաջերից Յուրիկ Գուլաբյանի հայրը՝ Գուրգեն Գուլաբյանը: Հերոսի հայրն էլ իրականացրել է հուշարձան-խաչքարի բացումը, որն օծվել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:

Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր խոնարհումն է հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակի առջև, ընդգծել նրանց անսահման հայրենասիրությունն ու ազգանվեր կերպարը, որը մարդկությանն ապացուցեց հայի իրական տեսակը:

Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել հերոսածին ծնողներին՝ հայրենասիրական ոգով իրենց զավակներին դաստիարակելու և նրանց մեջ անկոտրում կամք սերմանելու համար:

Ամփոփելով իր խոսքը՝ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հերոսների սխրանքն ապրողներիս պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով արժանին մատուցել նրանց հիշատակին, և բարձր պահել հայի պատիվը:

Հավելենք, որ դեռևս կենդանության օրոք շարքային Ռազմիկ Մադաթյանը հակառակորդի դիրքեր գրավելուն, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելուն անմիջական մասնակցություն ունենալու համար պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով, որն արդեն հետմահու այսօր հանձնվել է հերոս հայորդու ընտանիքին:
Հավերժ փառք ու խոնարհում անմահացած հերոսներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49