Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում

03.08.2021

Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում մեկնարկել են առաջնային կարևորություն ունեցող ջեռուցման լոկալ համակարգի կառուցման աշխատանքները


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բոլորովին վերջերս համայնքային այցի շրջանակում հյուրընկալվելով Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում, ծանոթանալով իրականացված և նախատեսվող ծրագրերին՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոստացել էր լուծել կրթօջախի՝ լոկալ ջեռուցման համակարգով ապահովման խնդիրը:

Եվ այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ մարզպետի անմիջական աջակցությամբ ՀՀ կառավարության կողմից հատկացված դրամական միջոցներով դպրոցում մեկնարկել են ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները:

Ձմռան ամիսներին կրթօջախում ուսումնադաստիարակչական գործընթացն այսուհետ կիրականացվի անհամեմատ տաք դասասենյակներում և հարմարավետ պայմաններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49