Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արշալույս համայնքի լուսավորության ցանցը կընդլայնվի

04.08.2021

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Արշալույսում նախատեսվող լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքների արդյունքում անվտանգ և ապահով գիշերային երթևեկություն կապահովվի և՛ հետիոտների, և՛ տրանսպորտային միջոցների համար:

Ծրագրի շրջանակում 6 կմ երկարությամբ հաղորդալար կանցկացվի և 135 հատ լեդ լուսատու կտեղադրվի:

Ծրագրի շահառու են համայնքի 1013 տնտեսություն, այդ թվում՝ 4141 բնակիչ:

Հիշեցնենք, որ Արշալույս համայնքում այս տարի հաստավել է նաև 10 հակակարկտային կայանի տեղադրման ևս մեկ սուբվենցիոն ծրագիր, որով նախատեսվում է շուրջ 700 հա հողատարածքի պաշտպանություն կարկտից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49