Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նալբանդյանում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

05.08.2021

Նալբանդյան համայնքում 2021 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրով կիրականացվեն հետևյալ աշխատանքները՝

  1. Նալբանդյան համայնքի 4-րդ պողոտա 3-րդ շենք հասցեում գտնվող Նալբանդյան համայնքի մշակույթի տան մի մասը կվերանորոգվի որպես երաժշտական դպրոց,
  2. լուսավորությամբ կապահովվեն համայնքի միջգյուղական ճանապարհները:

Առաջին ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում հիմնովին կվերոնորոգվի 1984 թվականին շահագործման հանձնաված համայնքի մշակույթի տան այն հատվածը, որտեղ պետք է տեղակայվի երաժշտական դպրոցը:

Ծրագրի իրականացմամբ Նալբանդյանում կաշխուժանա մշակութային կյանքը, իսկ համայնքի երեխաները երաժշտական կրթություն ստանալու և իրենց ժամանակն արդյունավետ օգտագործելու հնարավորություն կունենան:

Համայնքի լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրով էլ նախատեսված է 25 կմ հաղորդալարի անցկացում և 500 լեդ լուսատուի տեղադրում, որոնց արդյունքում առավել անվտանգ կդառնա գիշերային երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը:

Նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքում կստեղծվի ավելի քան 20 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08