Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դալարիկ համայնքում 2021 թվականի համար հաստատված 5 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են

11.08.2021

Դալարիկ համայնքում 2021 թվականի համար հաստատված 5 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. շուրջ 40 %-ով արդեն իրականացվել են Կոմիտաս և Երիտասարդական փողոցների ասֆալտապատման աշխատանքները

1976 թվականին ասֆալտապատված Կոմիտաս և Երիտասարդական փողոցների հիմնանորոգման ծրագրով կիրականացվի շուրջ 3300 քմ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի կապիտալ վերանորոգում:

Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնում է «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն:

Հիշեցնենք, որ 1,5 կմ երկարությամբ Կոմիտասի փողոցի 7415.6 քմ հատվածը նույն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է 2019-2020 թվականներին:

Դալարիկում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում կիրականացվի առաջնային կարևորություն ունեցող ևս 4 ծրագիր.
1️⃣ Կվերակառուցվեն 9 և 11 բազմաբնակարան շենքերի տանիքները,
2️⃣ Կհիմնանորոգվի հանդիսությունների սրահը,
3️⃣ Կհիմնանորոգվի մարզասրահը,
4️⃣ Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանց կկառուցվի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49