Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գեղակերտ համայնքում ևս 5 փողոց կգազաֆիկացվի.120 բնակիչ կապահովվի կապույտ վառելիքով
12.08.2021
Գեղակերտ համայնքի Ն.Շնորհալի, Վ. Աճեմյան, Վ. Տերյան, Տիգրան Մեծ և Գ. Նարեկացու փողոցները կգազաֆիկացվեն՝ բարելավելով բնակչության կյանքի որակն ու կոմունալ պայմանները:
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերոնշյալ փողոցներում նախատեսվում է 2413 գծմ գազատար խողովակի անցկացում, հենասյուների տեղադրում, անհրաժեշտ վայրերում կամարների կառուցում:
Գազաֆիկացման ծրագրի շահառու է հանդիսանում համայնքի 120 բնակիչ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքում կստեղծվի 5 ժամանակավոր աշխատատեղ: