Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Երտասարդության միջազգային օրվա առթիվ
12.08.2021
Սիրելի՛ երիտասարդներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
Պատահական չէ ասված, որ երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է և ապագայի հենարանը: Քանզի Ձեր արդարացի ձգտումներով, երազանքներով և հաստատակամությամբ է պայմանավորված մեր պետության վաղվա օրը:
Իսկ ժամանակի մարտահրավերներին համընթաց շարժվելու և մեր երկրի ապագան լավագույնս կերտելու համար ձեզանից յուրաքանչյուրը պետք է արժևորի ստացած գիտելիքները, սեփական անձի հանդեպ լինի պահանջկոտ և ցուցաբերի պատասխանատվության բարձր գիտակցում:
Ցանկանում եմ օրվա կապակցությամբ իմ խոնարհումն ու երախտագիտությունը հղել նաև Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր երիտասարդ հերոսներին և նրանց սխրանքին արժանի կյանքով ապրելու ու Հայրինքին պատվով ծառայելու պարտավորվածություն հայտնել:
Սիրելի՛ երտասարդներ, կրկին շնորհավորելով Ձեզ՝ ցանկանում եմ, որ միշտ լինեք միասնական, համերաշխ ու կառուցողական՝ համարձակորեն գնալով Ձեր երազանքների ու նպատակների հետևից: Բազում հաջողություններ Ձեզ ուսման մեջ և կյանքում: