Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դասագրքերի բաշխումը սկսվել է
12.08.2021
Սույն թվականի օգոստոսի 11-ից ՀՀ Արմավիրի մարզում մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա համար հանրակրթական պետական ուսումնական հաստատություններին տրամադրվող դասագրքերի բաշխման գործընթացը:
Կազմված ժամանակացույցի համաձայն մինչև օգոստոսի 19-ը կավարտվի ՀՀ պետական բյուջեի կողմից և ԴՏՀՏՇՀ -ի միջոցներով տպագրված համապատասխանաբար 38 անուն (78883 հատ) և 21 անուն (40923 հատ) դասագրքերի բաշխումը՝ ապահովելով դպրոցներում առկա պահանջարկը: